All of the Lights

«All of the Lights»
Քանյե Ուեսթի սինգլը
Թողարկված25 նոյեմբերի, 2010
Ֆորմատերաժշտական սթրիմինգ և Երաժշտության ներբեռնում
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:59
ԼեյբլRoc-A-Fella, Def Jam
ՊրոդյուսերՔանյե Ուեսթ
Քանյե Ուեսթի սինգլների ժամանակագրություն
«Who's That Chick?»
(2010)
«All of the Lights»
(2010)
«Raining Men»
(2010)

«All of the Lights» (հայերեն՝ Բոլոր կրակները), սինգլ, որը 2011 թվականի հունվարի 18-ին թողարկել է ամերիկացի հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթը և որը դարձել է Ուեսթի «My Beautiful Dark Twisted Fantasy» հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը։

Այս երգի առանձնահատկությունն այն է, որ նրա ձայնագրությանը մասնակցել են մեծ թվով մարդիկ․ այստեղ նրանք 14-ն են, այդ թվում նաև Ուեսթը։

Երգը «Billboard Hot 100» հիթ-շքերթում հասել է 18-րդ, «Hot R&B/Hip-Hop Songs» հիթ-շքերթում՝ 2-րդ հորիզոնականին։ Սինգլն ԱՄՆ-ում 3 միլիոն օրինակ վաճառքի համար հավաստագրվել է պլատինե կարգավիճակով։

Երգն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի» մրցանակի «Լավագույն ռեփ-երգ», «Լավագույն ռեփ/երգային համատեղ կատարում» անվանակարգերում։

Երգի քննադատական գնահատականները հիմնականում դրական են եղել։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search